Սեյրան Օհանյանը Լիտվայի Սեյմի փոխխոսնակի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Լիտվայի Հանրապետության կատարած այցի շրջանակում, այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության Սեյմի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասի եւ Ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Արթուրաս Պաուլաուսկասի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Քննարկվել են ինչպես պաշտպանական բնագավառում հայ-լիտվական երկկողմ համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության` մասնավորապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցելություններ Կաունասում տեղակայված Յոնաս Բասանավիչիուսի անվան ռազմաբժշկական ծառայություն, Դիվիզիայի գեներալ Ստասիս Ռաստիկիսի անվան Լիտվային զինված ուժերի դպրոց եւ Լիտվայի Մեծ Զորավար Յոնուսաս Ռադվիլայի անվան ուսումնական գունդ: