Ձորաղբյուրում ուժեղ քամու հետևանքով շինության տանիքն ընկել է` փակելով ճանապարհը
Հուլիսի 12-ին` ժամը 09.10-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների 26-րդ փողոցի 26-րդ տան մոտակայքում ս. թ.-ի հուլիսի 10-ի ուժեղ քամու հետևանքով կիսակառույց շինության տանիքը պոկվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Շ. Պ. -ին պատկանող կիսակառույց շինության տանիքը (մոտ 50 քմ) պոկվել, ընկել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Փրկարարներն ավտոճանապարհը դարձրել են երկկողմանի անցանելի: