Այսպես շարունակվելու դեպքում Երևանը շուտով կհայտնվի տրանսպորտային կոլապսի մեջ. Գառնիկ Դանիելյան Էրեբունի-Աթոյան խաչմերուկում բախվել են Chevrolet Volt-ը և Hongqi-ն․ վերջինս բախվել է ծառին․ կա վիրավորՄհեր Գրիգորյանը կարևորել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումըՌուսաստանն Արտաշատ և Աշտարակ քաղաքներում կբացի «Русский дом». Իգոր ՉայկաԴավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին. աշխատանքները պետք է արվեն ժամանակինՄամիկոն Ասլանյանն ընտրվել է ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի աշակերտների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումըԵմենի հութիները լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Սաուդյան Արաբիայի դեմ. կա 73 վիրավորԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԴատախազական ներգործության արդյունքում՝ Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են«Lori Peak» հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններՀագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածումՇրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջվել է, «Lada»-ն՝ կողաշրջվելԻշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական մեղադրանքները. ԱբրահամյանՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի... հայ-բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են. ԱվինյանՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՁերբակալություններ՝ Գեղարքունիքի մարզում. ինչ է կատարվում. ArmLur.amԹիրախում արցախցի մեծահարուստ գեներալներն ենԷժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում. «Հրապարակ»Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել` չմասնավորեցնելով, թե արդյոք ներառվա՞ծ են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները Իրանում այսօրվանից բենզինի գինը կրկնապատկվել էԳերիների մասին սահմռկեցուցիչ մանրամասներին կան դրսից արձագանքներԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում. «Հրապարակ»Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%
Արխիվ

Ինչպես լուսաբանել պատերազմը. ՊՆ-ն ներկայացնում է «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները

Սույն ուղեցույցը հստակեցնում է ճգնաժամային իրավիճակներում և մարտական գործողությունների ժամանակ զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը:

Ուղեցույցը ներառում է լրագրողների անվտանգության ապահովման կանոնների պահպանում, միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքներ և կարգավորումդրանց հետ առնչվող հարաբերություններ:Ուղեցույցը միտված է ճգնաժամային իրավիճակներում և մարտական գործողությունների ժամանակ օգնել լրատվամիջոցներին առավել անվտանգ եւ ճիշտ լուսաբանել մարտական գործողություններ, չթիրախավորվել եւ իրենց աշխատանքներում չհրապարակել պետական գաղտնիքներ:

1. Անվտանգության գոտում, մարտական գործողությունների ժամանակ կամ ընդհանրապես առաջնագծում աշխատելիս համագործակցեք բանակի հրամանատարական կազմի հետ, հարցրեք նրանց խորհուրդներն ու հետևեք նրանց ցուցումներին:

2. Առաջնագծում պարտադիր կրեք զրահաբաճկոն և սաղավարտ, որը պետք է տարբերվի զինվորական զրահաբաճկոնից իր մուգ գույնով: Զրահաբաճկոնի դիմացի և մեջքի հատվածում մեծ տառատեսակով փակցրեք press բառը: Երբեք մի կրեք զինվորական համազգեստ. այն ձեզ դարձնում է թիրախ: Զինվորական համազգեստ և զենք կրող լրագրողը կարող է թիրախ դառնալ, իսկ գերվելու դեպքում նրան կարող են վերաբերվել որպես ռազմագերու:

3. Խուսափեք առաջնագծում լուսանկարել զինվորական տեխնիկայի շարժը: Տեխնիկայի շարժը, քանակը և գտնվելու վայրի մասին ցանկացած տեղեկատվության հրապարակումը օգնում է հակառակորդին:

4. Խուսափեք հաղորդումների ժամանակ նշել զորամասերի իրական անվանումները, տեղակայման վայրերը կամ մանրամասն ներկայացնել դիրքերի տեղանքը, կողմնորոշիչները:

5. Արգելվում է տեղեկություններ հաղորդել զորքերի տեղաբաշխման, կառուցվածքի, մարտական կազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի, նյութատեխնիկական միջոցների քանակի և դրանց համալրման, ապահովվածության մասին:

6. Խուսափեք հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր որտեղ երևում են հրամանատարական կետերը, կրակակետերը, ինչպես նաև դրանց կողմնորոշիչներն ու համայնապատկերը

7. Արգելվում է ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը զինապահեստներ, սպառազինության և ռազմական տեխնիկայի, հրթիռների, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, դյուրավառ հեղուկների, վառելիքաքսանյութերի պահեստներ:

8. Արգելվում է ԶԼՄ ներկայացուցիչների ծանոթությունը գործերի, գրքերի և մատյանների անվանացուցակին, սպառազինության, ռազմական տեխնիկայի ու գույքի հաշվառման քարտերին, մարտական պատրաստականության և պատրաստության, օպերատիվ, զորքերի տեսչական ստուգումների արդյունքների, կազմակերպչական, զորահավաքային ու այլ ծառայողական փաստաթղթերի (հրաման, ղեկավար հրահանգ,
կարգադրություն, ցուցում, որոշում, կանոնակարգ, հրահանգ, պլան, հաշվետվություն, զեկուցագիր, արձանագրություն, ակտ, հայտ, հեռագիր, ծառայողական նամակ, տեղեկանք, կարգադրագիր, տեղագրական քարտեզ և այլն) բովանդակությանը:

9. Խուսափեք մարտական գործողությունների ժամանակ հրապարակել ինքնաթիռի, ուղղաթիռի, տանկի կամ այլ տեսակի զրահատեխնիկայի կողային համարները և ավտոմեքենայի պետհամարանիշը:

10. Խուսափեք խոշոր պլանով նկարել ծառայությունը շարունակող զինծառայողին, ով խոցել է հակառակորդի ռազմական տեխնիկան, մարտի դաշտում ցուցաբերել բացառիկ հերոսություն: Հակառակորդի համար թիրախ չդարձնելու համար, զինծառայողին նկարել ոչ
թե խոշոր պլանով, այլ հեռվից եւ կողքից:

11. Մարտական գործողությունների ժամանակ զոհերի, վիրավորների կամ ռազմագերիների մասին տեղեկություն հրապարակելիս հիմնվեք բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության վրա: Ձեր աղբյուրների ներկայացրած թվերը, անունները մի հրապարակեք: Լրացուցիչ անգամ կապ հաստատեք բանակի ղեկավարության հետ և ճշտեք տվյալները:

12. Սոցցանցերում գրառումներ անելիս պետք է անջատել աշխարհագրական դիրքի նշումը, քանի որ այդ դեպքում գրառում կատարողի տեղանքը կարելի է մեծ ճշտությամբ հայտնաբերել:  Եթե դիրքի նշումը անջատել չեք կարող, խուսափեք գրառումներ
կատարելիս:

13. Սոցցանցերում հեշտությամբ կարել է կեղծել անձը: Շփվելիս հստակ համոզված եղեք, որ շփվում եք իրական օգտատիրոջ հետ: Դրա համար դիտարկեք զրուցակցի հաշիվը՝ համոզվելու համար՝ այն նորաստեղծ է, թե ոչ:

14. Համացանցում գրառում կատարելիս հիշեք, որ տեղադրված տեղեկատվությունը հնարավոր չէ հեռացնել եւ գրառումը շատ արագ կտարածվի այլ աղբյուրների, էլեկտրոնային կայքերի միջոցովֈ Այդ պատճառով յուրաքանչյուր գրառում կատարելիս համոզվեք՝ տեղադրվող տեղեկատվությունն արդյո՞ք կարող է հրապարակվել, արդյո՞ք չի պարունակում գաղտնի տվյալներ եւ արդյո՞ք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:

15. Աշխատանքի ընթացքում հիշեք ամենակարևոր կանոնը՝ մարդու կյանքն ավելի արժեքավոր է, քան ամենահետաքրքրական ռեպորտաժը կամ հոդվածը: Հետեւաբար, պետք չէ վտանգել ո՛չ ուրիշների, ո՛չ էլ ձեր կյանքը տեղեկատվության ձեռքբերման համար:

16. Ձեր հոդվածներում, ռեպորտաժներում խուսափեք «սենսացիա», «շտապ լուր», «անհավանական դեպք», «նոր մանրամասներ» և նմանատիպ ձևակերպումներից: Ցանկացած նմանատիպ ձևակերպում առաջացնում է շփոթ եւ լարվածություն: Փորձեք
լուրերը հաղորդել առանց ավելորդ հուզական տեքստի: Հիշեք, որ ձեր հոդվածները կարդում, իսկ ռեպորտաժները դիտում են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ զինծառայողների ծնողներ, հարազատներ:

17. Այնպես կայանեք ձեր ավտոմեքենան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ լքել տարածքը: Վտանգի պահին մի´ պատսպարվեք ավտոմեքենայում, դռների հետևում:

18. Առաջնագիծ մեկնելուց ձեզ հետ վերցրեք տաք վերնահագուստ, քանի որ դուք չգիտեք, թե դիրքերում որքան եք մնալու: Հագեք հարմարավետ, ջրակայուն կոշիկներ:

19. Պայուսակում պահեք միայն ամենակարևոր իրերը՝ տեխնիկա, ֆոտապարատ: Մինչ դիրքեր բարձրանալը ստուգեք՝ արդյո՞ք տեխնիկան ունի անհրաժեշտ լիցքավորում, քանի որ դիրքերում տեխնիկան լիցքավորելու հնարավորություն չկա: Պայուսակում միշտ
պահեք լրացուցիչ մարտկոցներ:

20. Առաջնագիծ մեկնելուց ձեզ մոտ ունեցեք տեղանքի քարտեզը:

21. Պատերազմական գոտում հեռախոսից օգտվելը ցանկալի չէ: Հակառակորդը կարող է գաղտնալսել հեռախոսը, կապի միջոցով տեղորոշել գտնվելու վայրը: Նման գոտիներում անվտանգ է հեռախոսը կամ կապի միջոց ապահովող այլ սարքը «ավիա ռեժիմով» (Airplane mode)-ով գործածելը, եթե դրանցով լուսանկարում կամ տեսանկարահանում է իրականացվում: Խոսելը կամ զանգ ստանալը ոչ միայն
տեխնոլոգիապես է հնարավոր դարձնում տվյալ մարդու գտնվելու վայրի որոշումը, այլև ձայնը կարող է նրան թիրախ դարձնել: Հետեւաբար, արժե տեսանկարահանումներն անել անձայն, հնարավորինս զսպելով նաև ակամա բացականչությունները՝ հակառակորդի
ուշադրությունը չգրավելու համար: Ճիշտ կլինի հեռախոսային և ինտերնետ կապի որևէ տեսակով առաջնագծից ուղիղ եթեր դուրս չգալ. երկրի, և սեփական կյանքի անվտանգությունը պետք է գերադասել ուղիղ եթերի ընձեռած բոլոր տեսակի
առավելություններից:

22. Պայուսակի ապահով անկյունում պահեք փաստաթղթեր՝ անձնագիր, լրագրողի վկայական նաեւ ղեկավարի ստորագրությամբ և կնիքով փաստաթուղթ, որը կապացուցի, որ դուք գործուղվել եք տվյալ կազմակերպությունից:

23. Ձեր պայուսակում ունեցեք փոքրիկ դեղատուփ, որտեղ կլինեն առաջին օգնության համար անհրաժեշտ իրեր, դեղորայք:

24. Ցանկալի է, որ պայուսակում պահեք չոր սնունդ կամ շոկոլադե սալիկներ: Դուք չգիտեք, թե որքան ժամանակ եք մնալու առաջնագծում:

25. Ձեզ հետ շշով ջուր վերցրեք: Չի կարելի խմել ջուր ջրհորից, գետից կամ բաց ջրամբարից:

26. Առաջնագծում օձի կամ թունավոր սողունների խայթոցներից խուսափելու համար քայլեք զգույշ, անգամ ամենաշոգ եղանակին կոշիկները չհանեք: Եթե ձեզ կամ ձեր ընկերոջը խայթել է օձը կամ որեւէ այլ սողուն, ապա հարկավոր է մատներով թույլ սեղմելով, թույնը 5-
7 րոպե դուրս մղել վերքից: Վերքը մշակել յոդի լուծույթով, դնել վիրակապ եւ ձեռքի տակ եղած միջոցներով անշարժացնել վերջույթները: Օձի խայթոցի ժամանակ արգելվում է քուղ (ժգուտ) դնել, այրել խայթոցի տեղը, մաշկի վրա կտրվածք անել կամ ալկոհոլ տալ:

27. Ոչ ինտենսիվ արյունահոսության ժամանակ տուժածի վերքի վրա դրեք սեղմող վիրակապ: Ինտենսիվ և առատ արյունահոսության ժամանակ անհրաժեշտ է մատերով կամ բռունցքով երակը սեղմել ոսկորին՝ արյունահոսության տեղի վերևի մասից: Առատ
արյունահոսությունը կանգնեցնելու հիմնական միջոցը ոլորանն է: Ոլորանը դրեք արյունահոսության տեղից վերեւ, վերջույթների վրա, վերքի մոտ: Ոլորանը ճիշտ դնելու դեպքում արյունահոսությունը դադարում է: Որպես ոլորան կարելի է օգտագործել ձեռքի
տակ եղած տարբեր միջոցներ՝ կաշվե գոտի, թաշկինակ, հագուստի կտոր:

Հավելյալ տեղեկատվություն

Ջոկ – Մարտական ստորաբաժանում, բաղկացած 7-9 զինծառայողից:

Դասակ – ստորաբաժանում, որը բաղկացած է երեք ջոկիցֈ Դասակները լինում են հրաձգային, մոտոհրաձգային, հրետանային, կապի, տանկային և այլն:

Վաշտ – մի քանի դասակից կազմված մարտավարական ստորաբաժանում: Վաշտում ծառայում է մոտավորապես 100 մարդ:

Գումարտակ – զորքի ստորաբաժանում, որը բաղկացած է մի քանի վաշտից

Դիրք –հատված, որ պաշտպանում է ջոկը

Հենակետ – հատված, որ պաշտպանում է դասակը, վաշտը

Պաշտպանական շրջան – հատված, որ պաշտպանում է գումարտակը

Պաշտպանության տեղամաս – հատված, որ պաշտպանում է գունդը, բրիգադը

Գնդակոծություն – հրաձգային զենքերից արձակված կրակ

Հրետակոծություն – հրետանային համակարգի զենքերից արձակված կրակ

Ռմբակոծություն – ինքնաթիռից, ուղղաթիռից արձակված կրակ

Անկանոն հրաձգություն – Զենքերից ոչ նշանառու եւ ոչ նպատակային կրակի վարում:

Առաջնագիծ– Պաշտպանական գծի՝ հակառակորդի ճակատին ամենամոտն ընկած տեղամաս

Դիվերսիոն թափանցում – շարժական խմբերի (Հատուկ նշանակության զորքերի, հրաձգային, մոտոհրաձգային, տանկային, օդադեսանտային) ներթափանցում հակառակորդի թիկունք՝ նրան կորուստներ պատճառելու, կարեւոր օբյեկտներ ոչնչացնելու,
հաղորդակցության ուղիները խաթարելու նպատակով:

Զինված պայքար – Պատերազմում պայքարի հիմնական եւ վճռական ձեւ: Զինված ուժերի եւ այլ ռազմականացված կազմավորումների կազմակերպված կիրառում՝ որոշակի քաղաքական, ռազմական եւ տնտեսական նպատակներին հասնելու համար: Իրենից ներկայացնում է տարբեր ծավալի ռազմական գործողությունների ամբողջություն, որոնք վարվում են տարածական եւ ֆիզիկական բոլոր տիրույթներում: Զինված պայքարը կարող է մղվել ռազմավարական, օպերատիվ եւ սահմանափակ ծավալներով՝ օպերացիաների,
ճակատամարտերի եւ մարտերի տեսքով:

Զորաշարժ – Զորքի կազմակերպված տեղաշարժն է մարտի ընթացքում հակառակորդի նկատմամբ նպաստավոր դիրք զբաղեցնելու, ուժերի եւ միջոցների անհրաժեշտ խմբավորում ստեղծելու, ինչպես նաեւ հակառակորդի կարեւորագույն խմբավորումների եւ օբյեկտների առավել արդյունավետ խոցման համար հարվածներն ու կրակը տեղափոխելու կամ վերանշանառելու (կենտրոնացնելու, բաշխելու) նպատակով: Զորաշարժի տեսակներն են՝ թեւանցումը, շրջանցումը, նահանջը եւ հարվածներով ու կրակով խուսավարումը:

Ճակատամարտ – օպերացիայի բաղկացուցիչ մաս: Այն մեկ օպերատիվ խնդրի լուծման համար ընդհանուր մտահղացմամբ միավորված եւ զորքի որոշակի խմբավորումների անցկացրած մի շարք մարտերի, հարվածների ամբողջություն է:

Մարտ – Զորքի մարտավարական գործողությունների հիմնական ձեւ է՝ զորամիավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների ըստ նպատակի, տեղի ու ժամանակ կազմակերպված եւ համաձայնեցված հարվածներով, կրակով եւ զորաշարժով հակառակորդին ոչնչացնելու, նրա հարվածները ետ մղելու եւ սահմանափակ շրջանում, կարճ ժամանակում այլ խնդիրներ լուծելու համար: Մարտը կարող է լինել համազորային, հակաօդային եւ օդային:

Մարտական գործողություններ – Միավորումների ու զորամասերի կազմակերպված գործողություններ՝ առաջադրված խնդիրները լուծելու համար: Կիրառվում են գործողության տարբեր ձեւեր եւ եղանակներ: Մարտական գործողությունների հիմնական տեսակներն են պաշտպանությունն ու հարձակումը:

Մարտական դիրք – զորքերի կողմից զբաղեցված կամ զբաղեցման համար նախապատրաստված տեղանքի գոտի: Որպես կանոն մարտական դիրքերը կահավորվում են ինժեներական առումով եւ հանդիսանում են խորը շարակարգված պաշտպանական գոտիների բաղկացուցիչ մաս՝ վերջիններիս մեջ տեղակայվելով ճակատով եւ խորության որոշակի կարգով:

Պատերազմ – Պետությունների, ժողովուրդների, ազգությունների, սոցիալական խմբերի միջեւ սոցիալ-քաղաքական, տնտեսական, կրոնական, տարածքային եւ այլ հակասությունները ռազմական բռնության միջոցով լուծելու ծայրահեղ ձեւ: Պատերազմի վարման գլխավոր միջոց են հանդիսանում Զինված ուժերը եւ այլ ռազմականացված կազմավորումները:

Ռազմական գործողություններ – Օպերատիվ եւ ռազմավարական օղակում զորքի, ուժերի եւ միջոցների կազմակերպված կիրառում: Ներառում է նաեւ զորքի տեղաշարժի բոլոր տեսակներն ու համակողմանի ապահովման միջոցառումների համալիրը: Ռազմական
գործողությունները հանդիսանում են պատերազմում զինված պայքարի հիմքը: Ռազմական գործողությունները վարվում են արշավների եւ օպերացիաների տեսքով:

Տարաշարժ – Մարտական գործողությունների նախապատրաստման եւ վարման ժամանակ զորքի որոշակի մասի կազմակերպված տեղափոխում նոր ուղղության վրա, ինչպես նաեւ կրակի, հրթիռային զորքերի եւ ավիացիայի հարվածների տեղափոխում:
Օգտագործվում են նաև ընդհանուր տերմիններ, ինչպես օրինակ’ «օպերատիվ ուղղություն», «զինված ուժերի կանոնավոր զորամասեր և ստորաբաժանումներ», «զինված ուժերի հրամանատարություն», «ԶՈՒ պահեստային ուժեր», «օպերացիոն խմբավորում» և այլն:

Հակամարտության գոտում աշխատող լրագրողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հիմնական փաստաթուղթը Ժնևի 1949թ. կոնվենցիան է՝ 1977թ. լրացում-արձանագրություններով: Ցանկալի է, որպեսզի հակամարտություններ լուսաբանող ցանկացած լրագրող դրանց հիմնարար սկզբունքներն իմանա երկու պատճառով. նախ` որպեսզի արձանագրի և հրապարակի խախտումները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները: Բացի այդ, փաստաթղթի կետերի մի մասը վերաբերում է լրագրողների իրավունքներին: Համաձայն Ժնևի կոնվենցիայի զինված բախումների գոտում մասնագիտական պարտքը կատարող լրագրողները պետք է դիտվեն որպես
քաղաքացիականներ, եթե նրանք այս կարգավիճակին հակասող որևէ քայլ չեն կատարել:

Օրինակ, եթե նրանք զինվորական համազգեստ չեն հագել կամ զենք չեն վերցրել: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնպես պարբերաբար իր մտահոգությունն է հայտնում լրագրողների ազատության եւ անվտանգության առնչությամբ: Անվտանգության
Խորհուրդի վերջին փաստաթուղթն ընդունվել է 2015 թվականին, որտեղ կոչ է արվում պետություններին քայլեր ձեռնարկել պաշտպանելու լրագրողներին, մարտական գործողությունների ժամանակ չթիրախավորելու, իսկ վերցվելու պարագայում նրանց վերաբերվելու որպես քաղաքացիական անձանց:

Լրագրողների անվտանգության հարցերով զբաղվում է նաեւ Միջազգային կարմիր խաչի կազմակերպությունը: Մասնավորապես, սկսած 1985 թվականից կազմակերպությունում գործում է թեժ գիծը (այժմ նաեւ օնլայն տարբերակով ICRC.org կայքում) այն լրագրողների
համար, ովքեր հայտնվել են անելանելի իրավիճակում: ԿԽՄԿ-ն բացառապես մարդասիրական օգնություն է ցուցաբերում: Ոչ միայն լրագրողները, այլեւ նրանց գործատուները կամ հարազատները կարող են դիմել կազմակերպությանը եւ խնդրել աջակցություն: Նման իրավիճակներում ԿԽՄԿ-ն կարող է տարատեսակ աջակցություն ցուցաբերել՝ ստանալ տեղեկություն լրագրողի հավանական ձերբակալության մասին, տրամադրել տեղեկություն լրագրողի գտնվելու վայրի մասին, իրականացնել ակտիվ որոնողական աշխատանք կամ էլ առաջին օգնություն ցուցաբերել վիրավորված լրագրողներին: