Մխիթարյանը նոր թիմի մարզումներին գնալիս (լուսանկարներ)
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը թիմի կազմում նախապատրաստվում է մեկնարկելիք մրցաշրջանին: Այդ մասին գրում է Mirror-ը:
Մեր ազգային ընտրանու ավագն ու մանչեսթերյան թիմի մյուս նորեկը մարզումների շտապելիս հայտնվել են լուսանկարիչների ուշադրության կենտրոնում:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին մանչեթերյան թիմը ընկերական խաղի շրջանակում կխաղա «Ուիգանի» դեմ: Մխիթարյանը հնարավոր է նոր ակումբում նորամուտը տոնի հենց այդ խաղում:

