«Դինամո»-«Ալաշկերտ». բուքմեյքերների կանխատեսումները
Երևանյան «Ալաշկերտը» շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:
Երկրորդ տուրում Հայաստանի առաջնության հաղթողներն արտագնա խաղում կմրցեն Թբիլիսիի «Դինամոյի» հետ:
Հեղինակավոր William Hill բուքմեյքերական կենտրոնը հանդիպման ֆավորիտ համարում է դաշտի տերերին, ում հաղթանակի գործակիցը 1.40 է, երևանյան ակումբի հաղթանակը գնահատվում է 8 գործակցով, ոչ-ոքի արդյունքի համար բուքմեյքերներն առաջարկում են 4 գործակիցը:
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 21:00-ին է և այն ցուցադրվելու է «Առաջին ալիքի» եթերում: