Հաղթել եմ «Պորտուի», «Չելսիի» և «Ռեալի» հետ, ինչու նույնը չանեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. Մոուրինյու
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն հիշել է, որ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը հաճախ է իր համար երջանկության առիթ դարձել:
««Օլդ թրաֆորոդում» առաջին անգամ հայտնվեցի «Պորտուի» հետ, որի հետ ես քայլում էի դեպի Չեմպիոնների լիգայում հաղթանակ: Մենք գոլ խփեցինք վերջին րոպեին և պատմություն կերտեցինք ինչպես ինձ, այնպես էլ Պորտուգալիայի համար: Այնպես որ` ես միշտ հասկացել եմ, որ «Երազանքների թատրոնում» հնարավոր է ամեն ինչ:
Այստեղ ես հաղթել եմ «Պորտուի», «Չելսիի» և «Ռեալի» հետ, ինչո՞ւ այժմ դա չանեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ` տեղացի երկրպագուների աչքի առջև: Անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Four-Four-Two-ն: