Լավրովն ու Ալիևը Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտության հարցը
«Մենք մանրամասն քննարկումներ ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք արդյունավետ էին: Հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ընթացիկ քննարկումները հանդիսանում են կարևոր քայլ` երկու երկրի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ճանապարհին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Բաքվում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Սերգեյ Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում զարգացման մեջ ունեցած ներդրման համար: «Հանդիպման ընթացքում ընդգծվել է առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ազդակների կարևորությունը: Երկու երկրների արտաքին գերատեսչությունները ևս սատարում են այդ ջանքերը: Դրանից բացի, մենք քննարկումներ ենք ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մասին: Առաջիկայում կկայանա այդ հարցի վերաբերյալ նախագահների եռակողմ հանդիպումը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ է եղել: