Քերին իր ռուս գործընկերների հետ քննարկելու է ղարաբաղյան հարցը
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին իր ռուս գործընկերների հետ ՌԴ մայրաքաղաքում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Քերին Մոսկվայում իր ռուսաստանցի գործընկերների հետ ի թիվս այլ հարցերի` քննարկելու է Սիրիայի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցեր»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Քերին Մոսկվա է այցելելու հուլիսի 14-ի երեկոյան` այն բանից հետո, երբ Ֆրանսիայում կմասնակցի Բաստիլի օրվա տոնակատարություններին: