Մի որոշման արդյունքում Հայաստանից 20 հազար ընտանիք գնաց. բանավեճ (տեսանյութ)
Հուլիսի 11-ը Երկրագնդի բնակչության համաշխարհային օրն է: Ժողովրդագրական և վերարտադրողական առողջության խնդիրները Հայաստանում` ցածր ծնելիություն, ծերացման վտանգ, արագ տեմպերով աճող միգրացիա. ինչպե՞ս պայքարել այս մարտահրավերների դեմ: Այս հարցերի մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը, ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ Հայաստանում իրականացվում է կյանքի ծրագիր. «Առողջապահության նախարարությունը պետք է օգնի մարդկանց վերականգնել իրենց վերարտադրողական կարողությունները»:
Նրա խոսքով` փոքր քաշով ծնված երեխաներին հիմա հնարավոր է ապրեցնել և վերադարձնել ընտանիք: Մյուս կարևոր խնդիրը մինչամուսնական հետազոտումն է: Մինչ ամուսնանալը զույգերը կարող են ստուգվել և շտկել իրենց առողջական խնդիրները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանի խոսքով` մայրության նպաստի շնորհիվ տարեկան շուրջ 30հազար մայր հնարավորություն ունի տարեկան 126. 600 դրամ մայրության նպաստ ստանալու:
Երբ ընդունվեց փողոցային առևտրի վերացման մասին օրենք, երկիրը լքեց մոտ 20 000 ընտանիք: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը հարց ուղղեց Սոցապնախարարության ներկայացուցչին, թե արդյոք օրենքն ընդունելուց առաջ ենթարկվե՞լ է փորձաքննության.
Մանրամասները ՝ տեսանյութում