Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հավաք է անցկացնում Ծաղկաձորում (տեսանյութ)
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հավաքի հիմնական նպատակը ընդհանուր ֆիզիզիկական պատրաստվածությունն է: Մասնակցում են ինչպես Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած մարզիկները, այնպես էլ՝ հավաքականի մյուս անդամները:
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 5 մարիզկով է մեկնելու Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին: