Հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ մերոնք օլիմպիական ռինգ դուրս կգան հինգ մասնակցով
Հայաստանի Օլիմպիական հավաքականը համալրվեց ևս մեկ ներկայացուցչով: Բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հավասարը չունեցավ Վենեսուելայում անցկացվող Ռիո-2016-ի վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Հաղթելով բոլոր մրցակիցներին Բաչկովը եզրափակիչում պետք է մրցեր Քաթարցի բռնցքամարտիկ դեմ: Մեր ներկայացուցիչը գերազանց մենամարտ անցկացրեց` մրցակցին նոկաուտի ենթարկելով երրորդ ռաունդում:
Հովհաննես Բաչկովը օլիմպիական ուղեգիրն ապահովել էր դեռևս կիսաեզրափակիչում տարած հաղթանակի շնորհիվ: Հայկական բռնցքամարտի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն օլիմպիական ռինգ դուրս կգա հինգ մասնակիցներով:
Բաչկովից առաջ ուղեգրեր էին նվաճել 49 կգ քաշային Արթուր Հովհաննսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: