Կողմերը մերժել են պատերազմը. Ուորլիք
Միացյալ նահանգները պատրաստ է օգնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա գրել է, որ Ջոն Քերին Վարշավայում զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ. «Կողմերը մերժել են պատերազմն ու պատրաստակամություն հայտնել շարունակել բանակցությունները: ԱՄՆ-ն պատրաստ է այդ հարցում առաջարկել իր օգնությունն»,- գրել է ամերիկացի համանախագահը: