Երևան քաղաքը նոր դատախազ ունի
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Վորոնցովի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի նորանշանակ դատախազին:
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Րաֆֆի Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունն ուղղված կլինի ՀՀ իրավական համակարգի ամրապնդմանը: