«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Վանիկ Բաբաջանյանը, Գայանե Ավագյանը, Ռուբեն Եգանյանը
Հուլիսի 11-ին` ժամը 12.00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում տեղի կունենա ասուլիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանի, ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի մասնակցությամբ:
Թեմա` Հուլիսի 11-ը բնակչության համաշխարհային օրն է: Ժողովրդագրական և վերարտադրողական առողջության խնդիրները Հայաստանում` ցածր ծնելիություն, ծերացման վտանգ, արագ տեմպերով աճող միգրացիա. ինչպե՞ս պայքարել այս մարտահրավերների դեմ:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: