«Ուդոն» ու «Մողեսը». ՀՀԿ-ն պետք է ընտրի Սևանի քաղաքապետի իր թեկնածուին
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ հոկտեմբերի 2-ին, բացի Գյումրի և Վանաձոր քաղաքներից, ընտրություններ կլինեն նաև մի շարք այլ խոշոր համայնքներում: Օրինակ` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: Թեև ՀՀԿ-ն դեռ որոշում չունի թեկնածուի մասով, սակայն խմորումներն սկսվել են:
Թերթի տեղեկություններով` քաղաքապետ դառնալու ցանկություն ունեն 4 տարի Սևանը կառավարող Ռուդիկ Ղուկասյանը` «Ուդո» մականունով, Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը` «Մողես» մականունով: Նա ևս ՀՀԿ-ական է, և այժմ իշխող կուսակցությունը պետք է ընտրություն կատարի, թե ում է ընտրում:
Լուրերի համաձայն` Սևանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Գագիկ Կարապետյանը ևս ցանկանում է որդուն տեսնել քաղաքապետի պաշտոնում: Մարզպետի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող և քաղաքի առողջապահական համակարգն իրենով արած Կարապետյանը կնոջն էլ է տեղավորել աշխատանքի` Սևանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: