«Հրապարակ». Շիրակի մարզպետը խաղադրո՞ւյք է կատարել
Գյումրիից «Հրապարակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ նկատել են «Վիվառո» բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։
Ըստ երևույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Թերթի աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով սև Toyota Prado ամենագնացը, հետո տեսել է նաև մարզպետին ու վարորդին՝ մեքենայից իջնելիս և «Վիվառո» մտնելիս։
Պարբերականի լրագրողը զանգահարել է մարզպետ Սիմոնյանին՝ պարզելու, թե ո՞ր թիմի երկրպագու է և ի՞նչ խաղադրույք է կատարել։ «Բայց ուժեղ եք ասում… ընդհանրապես ես էդ ֆուտբոլը չեմ նայել, էդ ժամին էլ քնած եմ եղել՝ շատ խորը ու բավական հոգնած։ Էդ ինչ- որ ասում ես, ես չգիտեմ՝ էդ ում է վերաբերվում, ինչի ես ասում դա»,- ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում