Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 8-ին, կազմել է 476.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.92 դրամ (նվազել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 617.40 դրամ (նվազել է 2.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (նվազել է 0.02 դրամով):