Տիգրան Մարտիրոսյանին ժամանակավորապես չի թույլատրվում մասնակցել մրցումների
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակել է ՄՕԿ-ի ներկայացրած ևս երեք ծանրորդի անուն, որոնց՝ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերի դոպինգ անալիզների վերահետազոտման նախնական արդյունքներով փորձանմուշի սրվակներում արգելված նյութ է հայտնաբերվել:
Այդ ծանրորդների թվում նշված է նաև Տիգրան Գ. Մարտիրոսյանի անունը:
Մյուս ծանրորդներն են` ադրբեջանցի Սարդար Հասանովը և թուրք Սիբել Օզկանը:
Այս մարզիկներին նույնպես ժամանակավորապես չի թույլատրվում մրցումներին մասնակցել: