Ալիևը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պյեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:
Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Վարշավայում հուլիսի 8-9-ն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: