Ֆրանսիա-Պորտուգալիա. Եվրո 2016-ի եզրափակչի մրցավարը հայտնի է
Հուլիսի 10-ին Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտում Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները կվիճարկեն Եվրոպայի 2016թ. առաջնության չեմպիոնի կոչումը:
Հանդիպման մրցավարն արդեն հայտնի է: Sky Sports-ը տեղեկացնում է, որ Եվրո-2016-ի եզրափակիչը կվարի անգլիացի Մարկ Կլատենբուրգը: