ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Սպորտ

«ՄՅՈւ»-ի նոր աստղն ու հայ աղջիկների չիրականացված երազանքը. ռուսական մամուլի անդրադարձը` Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդը» ձևակերպեց այս ամառվա գլխավոր տրանսֆերներից մեկը` պայմանագիր ստորագրելով Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչ է նշանակում այս տեղափոխությունը ֆուտբոլիստի համար և ինչպես կփոխվի «Մանչեսթերի» խաղը: Այս և այլ հարցերի Հենրիխ Մխիթարյանին նվիրված իր հոդվածում անդրադարձել է Sportbox.ru-ն:

«Երկար ժամանակ է, ինչ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլային հանրությանը չէր ներկայացել աղմկալի և որակյալ տրանսֆերներով: Մարսյալ, Դեպայ, Շվայնշտայգեր և Լուի Վան Գալի ժամանակաշրջանում մյուս ձեռքբերումները ոչ մի կերպ չեն կարող համեմատվել նրանց հետ, ովքեր «Մանչեսթեր» են տեղափոխվել մինչ Մոուրինյուի առաջին մարզումն անցկացնելը: Զլատան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը կոչված են նոր կյանք հաղորդելու «Մանչեսթերի» հարձակման գծին:

«Օլդ Թրաֆորդ» է եկել ոչ թե հասարակ լավ ֆուտբոլիստ, այլ լավագույնը: Նրան լավագույնն են համարում ոչ միայն հայրենի Հայաստանում, որտեղ Մխիթարյանն ազգային հերոսի կարգավիճակ է ձեռք բերել: Նա անխտիր բոլոր երեխաների կուռքն ու աղջիկների չիրականացված երազանքն է: Մխիթարյանին լավագույնն են ճանաչել նաև Գերմանիայում: Ընդ  որում` և′ սպորտային պարբերականների, և′ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների հարցման արդյունքներով:

Մխիթարյանն անցած մրցաշրջանում ֆենոմենալ արդյունավետություն ցուցադրեց` խփելով 23 գոլ և դառնալով 24 գոլային փոխանցման հեղինակ` բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում: Այսինքն` ստացվում է, որ «Բորուսիայում» հայ կիսապաշտպանն իր յուրաքանչյուր խաղում անմիջական մասնակցություն է ունեցել գրեթե բոլոր գոլերին:

Հեղինակավոր whoscored.com պարբերականի գնահատմամբ` Մխիթարյանը մրցաշրջանն ավարտել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում` զիջելով միայն Մեսսիին, Նեյմարին, Իբրահիմովիչին, Բեյլին, Ռոնալդուին, Սուարեսին ու Դի Մարիային: Ուշագրավ է այն փաստը, որ այս ցուցակում Անգլիայի առաջնությունում հանդես եկող որևէ ֆուտբոլիստի անուն չկա, ինչն է′լ ավելի մեծ է դարձնում «Մանչեսթերի» առավելությունը:

Մխիթարյանը մրցաշրջանն անցկացրել է կայուն և առանց անկումների: Նա մշտապես գոլեր է խփել և գոլային փոխանցումներ կատարել ինչպես Գերմանիայի առաջնությունում, այնպես էլ Եվրոպայի լիգայում, որտեղ ևս ընդգրկվել է առաջնության խորհրդանշական հավաքականում:

Նրա ցուցանիշներն առավել տպավորիչ են դառնում, երբ հիշում ենք նախանցյալ մրցաշրջանը, որտեղ ավելի շուտ նրա ստվերն էր դաշտում, քան ինքը: Իհարկե, այն հարցում, թե ինչպիսի բարձունքների է հասել հայ կիսապաշտպանը, մեծ ներդրում ունի Թոմաս Տուխելը:  «Բորուսիայի» մարզիչն անմիջապես հասկացավ, թե իր նոր թիմում ում վրա կարելի է խաղադրույքն անել, ամրացրեց Մխիթարյանի վստահությունը, ամբողջովին վստահեց Մխիթարյանին ու նոր մակարդակի բարձրացրեց: Այնպիսի մակարդակի, որտեղ քեզ թիրախավորում ու քեզ համար պայքարում են աշխարհի իսկապես լավագույն և մեծագույն ակումբները:

Հաճախ ֆուտբոլիստները, ովքեր նոր պայմանագիր են կնքում ինչ-որ ակումբի հետ, առաջին իսկ հարցազրույցում ասում են, որ մանկուց են երազել խաղալ այդ թիմում: Որպես կանոն, այդպիսի խոստովանություններից կեղծիքի հոտ է գալիս: Մխիթարյանը նույնպես խոստովանել է, որ «Յունայթեդի» մարզաշապիկը հագնելը ևս մանկական երազանք է եղել, ինչը, եթե հավատանք նրա ծանոթներին, մաքուր ճշմարտություն է: Ընթացիկ իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդում», ուր նոր մարզչի գլխավորությամբ նոր թիմ է կառուցվելու, Հենրիխն ունի բոլոր շանսերը` դառնալու գլխավոր աստղը և այն խաղացողը, ում անունը երկար տարիներ կվանկարկեն «Օլդ Թրաֆորդում»: Այս թիմի կառուցմանը, և այն բանին, թե ով կդառնա այս թիմի համար Մխիթարյանը, անասելի հետաքրքիր է լինելու»,- եզրափակում է հոդվածագիրը:

henrikh