Հայ-թուրքական սահմանը հատելիս Աֆղանստանի քաղաքացիներ են ձերբակալվել
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի քաղաքացիների, ովքեր ապօրինի հատել են հայ-թուրքական սահմանը։
ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 6-ին սահմանի անմիջական մոտակայքում աշխատող տեղաբնակներից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Թուրքիայի կողմից անհայտ անձը դուրս է եկել Արաքս գետի սահմանային ափ։ Մի քանի րոպե անց Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահների խումբը տագնապով ՀՀ սահմանների գաղտնի դիտարկում և քողարկում են կազմակերպել։ Օգտվելով այն հանգամանքից, որ տարվա այս եղանակին Արաքս գետը ծանծաղ է, սահմանախախտը լողալով անցել է գետը և փորձել թաքնվել թփերում։ Այդ նույն ժամանակ սահմանապահները ձերբակալել են իրավախախտին։ Մի քանի րոպե անց հայտնաբերվել է 2-րդ սահմանախախտը, որին նույնպես ձերբակալել են սահմանը հատելուց հետո։
Ձերբակալվածները նախնական հարցաքննությամբ պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադիր էին Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա։ Զննության ժամանակ հայտնաբերվել է ուսապարկ, որի մեջ եղել են անձնական իրեր և 2 բջջային հեռախոս։ Նույն օրը սահմանախախտներին հանձնել են ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալված քաղաքացիների վարկածը։
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Անատոլի Միխեևը որոշել է նվերներով խրախուսել տեղաբնակներին։