ԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»
Մամուլ

«Իրավունք». «Բժշկության ոլորտի օլիգարխը»

«Իրավունք» թերթը գրում է.

«Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ.-ն, ով դեռևս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երևանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է և ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորածնին՝ պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան:

Անձնավորումից դեռ խուսափենք, քանի որ գործով մինչ օրս, ինչպես մեր զրուցակիցն է նշում, «նորածնին վաճառած կամ ինչ-որ մեկին լավություն արած» անձը ներգրավված չէ, «ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել»:

Ու թեև հարուցվել է քրեական գործ, սակայն քննիչը հետագայում որոշում է կայացրել մերժել հարուցումը և քրեական հետապնդում չիրականացնել բժիշկ-պատասխանատուների նկատմամբ:

Սակայն դրանից հետո էլ երեխայից զրկված մայրը հանգիստ չի նստել, անցել է տարբեր ատյաններով: Այս օրերին էլ մեր զրուցակցի շահերի պաշտպան Մարատ Կոստանյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան՝ տեղեկացնելով, որ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը վերացնի իր վստահորդի իրավունքների և պարտականությունների խախտումը:

Իսկ թե ինչ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը պատմեց. ծննդաբերելիս եղել է անչափահաս, բայց չի ցանկացել ազատվել փոքրիկից: Ընդհակառակը՝ նրան այդ ժամանակ սատարել և անգամ ծննդաբերության ժամանակ կողքին են եղել փոքրիկի հայրն ու տատիկը. «Մենք գիտակցում էինք, որ ես անչափահաս եմ և հնարավոր է, հիվանդանոցում դրա հետ կապված խնդիրներ լինեն: Հիվանդանոց դիմեցինք, երբ ես դեռ հղիության 6-րդ ամսում էի: Բժիշկը, ով երեխայիս հետագայում խլեց ինձնից, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես պետք է գրանցվեմ մեկ ուրիշի՝ չափահաս կնոջ տվյալներով: Ծննդաբերելու օրն ինձ հետ էր նաև մեծ քույրս, և բժիշկն ասաց, որ հենց իր տվյալներով էլ կարող եմ գրանցվել: Այդպես էլ արեցինք: Ես շատ մեծ ուրախությամբ էի սպասում փոքրիկիս լույս աշխարհ գալուն, քանի որ նա մեր մեծ սիրո պտուղն էր»:

Իսկ թե ինչ եղավ ծննդաբերելուց հետո, ինչպես 16-ամյա անչափահասին համոզեցին, որ փոքրիկը վատառողջ է, և ճիշտը նրանից հրաժարվելն է, մեր զրուցակիցը շարունակեց պատմել. «Ես տարիներ շարունակ փնտրում եմ ու փնտրելու եմ իմ աղջնակին, որին բժիշկների հորդորով՝ թողեցի ծննդատանը: Բժիշկը գլխավերևումս կանգնել էր, թվեց թուղթ ու գրիչ՝ համոզելով, որ րոպե առաջ հրաժարվեմ երեխայիցս, իբր թե նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որ աղջիկս միևնույն է, չի ապրելու: Բժիշկն ինձ ասաց, որ դրսում կանգնած երեխայի հայրն ու տատն էլ են հորդորում, որպեսզի հրաժարվեմ աղջկանից: Այնինչ իրականում, երբ արդեն դուրս եկա, հասկացա, որ ինձ խաբել են՝ իրենց ուզած թուղթը ստանալու համար:

Երեխայիցս հրաժարվելու «գործարքը» հիվանդանոցն արել էր առանց հարազատներիս իմացության, թույլտվության: Իսկ ես այդ պահին պարզապես հավատացի, որ փոքրիկս իրապես չի ապրի…

Միայն տարիներ անց տեղեկացա, որ երեխան միանգամայն առողջ է եղել, և նրան անհայտ մեկը որդեգրել է: Ու այսօր, երբ արդեն չափահաս եմ, հավատացեք, ամեն 16 տարեկան աղջնակի տեսնելիս՝ մտածում եմ, որ գուցե հենց նա է իմ աղջիկը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում