Ամենայն բարիք եմ մաղթում, եղբայրս. Օբամեյանգը` Մխիթարյանին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգն իր նոր ակումբում հաջողություն է մաղթել նախկին թիմակցին` Հենրիխ Մխիթարյանին:
Օբամեյանգը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ամենայն բարիք եմ մաղթում, եղբայրս»:
Մխիթարյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Օբամեյանգին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: