Լավրովը Բաքվում կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում, որտեղ և կքննարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան և Բաքվում առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկի երկկողմ օրակարգի այժմեական հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ»,- տեղեկացրել է նա:
Զախարովան ասել է, որ Լավրովը հուլիսի 12-13-ը կմեկնի Ղազախստան, որտեղ կմասնակցի Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: