Եվրոն, ֆունտն ու ռուբլին աճել են. փոխարժեքները` բանկերում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 7-ին, կազմել է 476.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ փոփոխություն չի եղել: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.92 դրամ (աճել է 1.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.77 դրամ (աճել է 2.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.45 դրամ (աճել է 0.07 դրամով):