Վարչապետը Սանկտ-Պետերբուրգում այդքան համարձակություն չի ունենա. Ստյոպա Սաֆարյան
Հուլիսի 7-ի երեկոյան Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, որտեղ պետք է մասնակցի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:
Newspress.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ` հասկանալու համար, թե տնտեսական ինչպիսի փոփոխություն կարելի է սպասել այդ հանդիպումից:
«Ցավոք սրտի, շատ բաներ չենք կարող ակնկալել: ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված` մեծ խոստումներ էին տալիս, որ ներդրումներ կլինեն, բայց այդպես էլ չտեսանք: Այս հանձնաժողովն առիթ է հիշեցնելու այդ մասին, չնայած չեմ կարծում, որ մեր վարչապետն այդքան համարձակություն կունենա դա ասելու»,- նկատեց քաղաքագետը:
Ստյոպա Սաֆարյանը, մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը` ասաց, որ Ռուսաստանի բազմաթիվ որոշումներ` կապված Հայաստանի հետ, ի կատար է ածել` հաշվի առնելով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու փաստը:
«Ռուսաստանը Հայաստանին տնտեսական առումով շատ բան չունի տալու, հետևաբար` տնտեսական մասով շփումներ չկան, բայց այդ նիստը պետք է օգտագործել` Ադրբեջանին ճիշտ ուղերձներ ուղարկելու համար»: