Նաիրիտցիները չեն հանձնվում
Հերթական հինգշաբթին կառավարության շենքի դիմաց սովորականի նման մարդաշատ էր: «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին նույն տեղում էին:
Վերջերս մեծ ցույց կազմակերպած նաիրիտիցները կրկին փորձում էին արժանանալ մշտապես անտարբեր կառավարության ուշադրությանը:
Newspress.am-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրիտի» նախկին աշխատակիցներից մեկը նշեց, որ Բաղրամյան 26-ում անցկացրած բողոքի ակցիային մինչ օրս ոչ ոք չի արձագանքել:
«Դե մենք ո՞վ ենք, որ արձագանքեն, ինչների՞ն ենք պետք: Իրենց համար կարևորն իրենց բարեկեցությունն է: Ամբողջը վաճառեցին, կերան, կշտացան, մենք էլ դեռ հույս ունենք, որ մեր երեսին նայող կլինի»,- նշեց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցը: