ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատև տեսակցություն
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատև տեսակցություն:
ՀՀ ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ, ինչպես նաև հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ:
Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցությունների հաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատև տեսակցություն տրամադրվել է նախորդ տարվա մարտ ամսին:
Արդյունքում, դատապարտյալին նախատեսվել է տրամադրել երկարատև տեսակցություն: