Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր-Աբբաս նավահանգստային քաղաքից 56 կմ հյուսիս։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։