Միկին հիանալի խաղացող է. Մոուրինյուն` Մխիթարյանի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանն ու նշել.
«Ձեռք ենք բերել մի ֆուտբոլիստի, ով Բունդեսլիգայում լավագույնն է ճանաչվել ոչ թե երկրպագուների, այլ հենց ֆուտբոլիստների քվեարկության արդյունքում: Միկին հիանալի խաղացող է: Ինձ ամենից շատ դուր է գալիս նրա գոլերի քանակը, որոնք խփել է՝ չլինելով հարձակվող: Նա կարող է արագացնել խաղի տեմպը: Կարողանում է փոխել արագությունը` թե′ գնդակով, թե′ առանց դրա: Դա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Մոուրինյուն հարցազրույցի ժամանակ: