Սուրիկ Խաչատրյանի ընկերությունը տուգանվել է 1 մլն դրամի չափով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում 1 միլիոն դրամով տուգանել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող Սյունիքի մարզում 2 փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործող «Տաթևի Անապատ» ՍՊԸ-ին: Այդ մասին տեղեկանում ենք ՀԾԿՀ կայքից:
Ընկերությունը տուգանվել է` «Անապատ 1» ՀԷԿ-ի կառուցման համար տրված լիցենզիայի պայմանները խախտելու համար: «Տաթևի Անապատ» ՍՊԸ -ն 2016 թ. հունիսին ձեռք բերված նոր հողամասերում փոփոխված նախագծին համաձայն իրականացրել է կայանի շինարարական աշխատանքներ, որի մասին հանձնաժողովին որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Փոփոխված նախագծի համաձայն` կայանի հաշվարկային հզորությունը 3887 կՎտ է, մինչդեռ լիցենզիայի պայմանների համաձայն՝ 7519,6 կՎտ է, փոփոխված նախագծի համաձայն կայանի հաշվարկային ճնշումը 242,3 մ է, իսկ լիցենզիայի պայմանների համաձայն՝ 479,6 մ է: