Պուշկինի փողոցում ծառն ընկել է ու փակել ճանապարհը
Հուլիսի 6-ին` ժամը 10.48-ին, ահազանգ է ստացվել, որ Պուշկինի փողոցի թիվ 70 հասցեում գտնվող Հակոբ Կոջոյան պատկերասրահի մոտակայքում ծառն ընկել է և փակել մուտքի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Կենտրոն» կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ համատեղ հեռացրել են ծառը մուտքի մոտից: