Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»
Սպորտ

Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ. Տիգրան Գյոկչյան

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը մի նոր էջ բացեց հայկական բասկետբոլի համար՝ հիմք դնելով ապագայի նոր և մեծ հաղթանակներին: Հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ ծավալուն զրույցում ամփոփեց Եվրոպայի առաջնությունը, խոսեց ապագայի տեսլականի մասին:

-Պարոն Գյոկչյան, հիմա արդեն ունենք Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն հավաքական, ինչպե՞ս հավաքվեց այդ թիմը:

-Հավաքականի ձևավորման ամբողջ գործընթացը տեղի ունեցավ Հայաստանից դուրս: Ամեն ինչ սկսվեց դեռևս 7 ամիս առաջ: Երբ պլանավորեցինք, որ պետք է ձևավորենք մարտունակ հավաքական: Սկսեցինք բանակցությունները տարբեր խաղացողների հետ, փնտրեցինք տարբեր խաղացողների Հայաստանում, Հայաստանից դուրս: Կային շատ բասկետբոլիստներ, բայց մի քանիսը տարբեր պատճառներով չկարողացան գալ:

-Իսկ հիմա ունե՞ք Ձեր ուշադրության կենտրոնում այլ բասկետբոլիստներ, ովքեր կարող են հրավիրվել հավաքական:

-Իհարկե ունենք: Կան երեք չորս բասկետբոլիստներ, ովքեր շատ լավ խաղացողներ են և կարող են ուժեղացնել հավաքականի կազմը:

-Խոսենք Եվրոպայի առաջնության մասին: Առաջին խաղում տպավորություն կար, որ մենք գիտենք մեր մրցակցին: Ո՞րն էր այդ խաղում մեր ուժեղ կողմը:

-Մոլդովայի հետ մեր առաջին խաղից առաջ մենք ուսումնասիրել էին նրանց բոլոր հանդիպումները, և հենց դա էր մեր ուժեղ կողմը: Մենք լավ գիտեինք, թե ինչպես է խաղում մրցակիցը: Գործդ ավելի է հեշտանում, երբ գիտես մրցակցիդ:

-Արդյո՞ք, Անդորրայի հետ խաղում հուզմունքն էր պարտության պատճառը:

-Մենք տեսել էինք Անդորրայի խաղը, բայց ոչ հիմնական կազմով: Նրանք Ուելսի հետ խաղացել էին 3-րդ կազմով: Այդ էր պատճառը, որ չկարողացանք լավ հասկանալ նրանց խաղը: Անդորրայի խաղին վերաբերող շատ քիչ տեղեկություն կար համացանցում: Մյուս կողմից էլ, երբ Մոլդովային հաղթեցինք, տղաները մտածեցին, որ հաղթանակները պետք է հեշտությամբ տրվեն, բայց դա այդպես չէ:

-Ի՞նչ կասեք Ուելսի հետ խաղի մասին:

-Իհարկե, Ուելսի հավաքականը նույն մակարդակը չուներ, ինչ Անդորրան և Մոլդովան: Բայց, երբ մենք խաղում ենք մեր խաղը և պաշտպանությունն աշխատում է, իսկ տղաներն էլ տրամադրված են՝ խաղը ստացվում էր:

-Արդյոք Իռլանդիայի հետ խաղն ավելի հանգի՞ստ ստացվեց:

-Իռլանդիան այս մրցաշարի ամենաուժեղներից մեկն էր: Նրանք շատ կազմակերպված էին, բասկետբոլիստներն էլ բավականին ուժեղ էին: Նրանք եվրոպական բասկետբոլ էին խաղում: Մեզ մնում էր միայն, որ մենք էլ թիմային բասկետբոլ խաղայինք: Ինչն արեցինք:

-Եզրափակչում կարծես գտե՞լ էիք Անդորրայի դեմ ճիշտ հակախաղը:

-Եզրափակչում վստահ էի, որ հաղթելու ենք: Քանի որ մարզիկներից ոչ մեկ վնասվածք չուներ և գերազանց էինք տրամադրված, ապացուցեցինք, որ մենք ամենաուժեղն ենք Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

-Հիմա իրավունք ենք ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Ի՞նչ տեսլական ունեք ապագայի համար:

-Եվրոպային ցույց տվեցինք, որ ունենք մարտունակ թիմ: Բայց դժվար է պահել թիմը սահմանափակվելով հավաքականի խաղերով: Հիմա առավել կարևոր է բազային թիմ ստեղծելը, որ կարող է Ռուսաստանում կամ այլ լիգայում խաղալ: Կարող ենք ստեղծել ակումբ, որտեղ հանդես կգան այս բասկետբոլիստները, ովքեր միասին խաղալու փորձ ձեռք կբերեն և կլավացնեն հավաքականի արդյունքները:

-Արդեն մեկ օր է, ինչ հայրենիքում եք, ի՞նչ արձագանքներ եք ստացել այս հաղթանակից հետո:

-Եթե անկեղծ, ապա երբեք նման արձագանքի, նման ընդունելության չէի սպասում: Այս հաղթանակից հետո այդպիսի ընկերներ հիշեցին և նորից միմյանց տեսանք, ում տեսել էի 30 տարի առաջ: Նրանք, ոչ մի կապ չունեին բասկետբոլի հետ, բայց եկել էին ասելու, որ ուրախ են հավաքականի համար: Գալիս են, շնորհավորում են և ասում են, որ հպարտանում են հավաքականով: Մեզ ընդունեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

–Շնորհակալություն, նորանոր հաղթանակներ բասկետբոլի հավաքականին: