Կփակվե՞ն արդյոք խոշորացվող համայնքների որոշ դպրոցներ…
Կփակվե՞ն արդյոք խոշորացվող համայնքների դպրոցները, գրադարաններն ու մանկապարտեզները: Հարցի վերաբերյալ Newspress.am-ը կապ հաստատեց սահմանամերձ Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանի հետ, ով մեզ հետ զրույցի ժամանակ ոչ միայն հերքեց այդ տեղեկությունը, այլև նշեց, թե ինչ վտանգ կարող է դա ներկայացնել համայնքի համար.
«Անկեղծ ասած` մենք մանկապարտեզ չունենք, պարզապես այդ տարիքի երեխա չկա մեր գյուղում: Ինչ վերաբերում է դպրոցների փակմանը՝ մեր գյուղում նման խոսակցություններ չկան, ես չեմ լսել այդ մասին, սակայն նման բան, եթե լինի, կարող ենք համարել, որ գյուղը դատարկ է»,- ասաց գյուղապետը:
Գագիկ Աբազյանի խոսքով` Բարեկամավանի սակավ բնակչությունը հիմնականում դպրոցում է աշխատում, և դպրոցների փակումը շատ մեծ և լուրջ վնաս կհասցնի ոչ միայն բնակչությանը, այլև սահմանամերձ գյուղերի գոյատևմանը: Գյուղապետը նշեց նաև, որ իրենք են դեմ համայնքների խոշորացմանը: