ԵԱՀԿ ՄԽ-ն հույս ունի շուտափույթ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև
ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան` որպես ԵԱԿՀ Մինսկի խումբը համանախագող երկրներ, հուսով են կազմակերպել շուտափույթ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև` Ղարաբաղյան հակամարտության հարցով: Այդ մասին «Թրենդ» գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նրա խոսքով` նախագահների հանդիպման ժամկետը դեռևս հստակեցված չէ: