Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում չի գրի
Hetq.am էլեկտրոնային պարբերականն օրերս անդրադարձել էր Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքին և ԱՄՆ-ում նրանց գնած շքեղ առանձնատանը, ինչից հետո Politik.am-ը լուր տարածվեց, թե Hetq.am-ի հրապարակումից հետո Գագիկ Խաչատրյանի հրաժարականի դիմումը գրված և ստորագրված է, նախարարն էլ սպասում է վերևից զանգին, որից հետո կգրի դիմումի ամսաթիվը և կգնա վայելելու իր միլիոնները:
Newspress.am–ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացրեց, որ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում չի գրել, ավելին` արդեն այդ ունեցվածքի մասին պարզաբանում է տրվել: