«ՀԺ». Իշխանությունները մտադիր են չեղարկել ընտրությունների նկարահանման գործընթացը
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել:
Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ:
Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխոււթյունը, թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: