Արցախի պողոտայում գտնվող նախկին զինկոմի տարածքում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 5-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում գտնվող հողատարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 2 հասցեում գրանցված (նախկին զինկոմի տարածք) մեկ հարկանի բնակելի շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 12.47-ին: Շինության մուտքում այրվել է սեղան, 2 գմ էլ. մալուխ և ծխահարվել պատը՝ մոտ 3 քմ: Տեղում իրականացվել է նկարահանում: