Սարկիսովը պաշտոնապես պայմանագիր է կնքել «Մորդովիայի» հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պաշտոնապես պայմանագիր է կնքել «Մորդովիայի» հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սարկիսովը կնքել է երկու տարվա պայմանագիր: «Մորդովիայում» հարձակվողը կկրի 99 համարի մարզաշապիկը:
Նշենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտարարել էր Sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ 2014 թվականից սկսած` Սարկիսովը խաղացել է «Շիննիկում» և «Ուրալում», ինչպես նաև եղել «Վոլգայի» խաղացող` անցկացնելով 38 խաղ և խփելով 15 գնդակ: