Փողոցը կարելու փոխարեն կարելի է ասֆալտապատել (լուսանկար)
Քաղաքի ծայրամասային թաղամասերում այս տեսարանին կարելի է հանդիպել տարին մեկ անգամ, կամ էլ ընտրությունից ընտրություն, երբ պետք է տվյալ համայնքի կողմից ձայներ ապահովել:
«Քաղաքապետարանը նախընտրում է «կարկատաններ» անել, քան միանգամից նորմալ վերանորոգել այս ճանապարհները,- Newspress.am-ի թղթակցի հետ զրույցում ասում են նեղսրտած բնակիչները:- Այդ ինչպե՞ս է պատահում, որ ամեն անձրևից հետո կենտրոնում ասֆալտապատումներ են իրականացվում, իսկ մեզ հաշվի առնող չկա, ի՞նչ է, մենք մարդ չենք…
«Այս վերանորոգումը կդիմանա ոչ ավել, քան երկուսից երեք ամիս»,- նկատում են նրանք և հավելում, որ ամեն տարի իրենց փողոցները «կարելու» փոխարեն կարելի է նորմալ ասֆալտապատում անել մեկ անգամ:
