Էրեբունիում գարշահոտություն է (լուսանկարներ)
Էրեբունի թաղամասի բնակիչներն ամեն օր ստիպված են արթնանալ մոտակա աղբանոցի բուրմունքից:
Աղբանոցի բույրն ավելի սարսափելի է դառնում, երբ այն այրում են վաղ առավոտյան, երբեմն այն այրվում է գրեթե ողջ օրվա ընթացքում:
Բնակիչները բողոքում են, քանի որ հոտը ոչ միայն տհաճ է, այլև վտանգավոր է առողջության համար: Ասում են՝ դիմել են պատկան մարմիններին, որ գոնե գիշերներն այրեն աղբը, սակայն արդյունքը հուշում է որ բողոքը ոչ մի արձագանք չի ստացել:

