Մխիթարյանի տրանսֆերի հարցում որոշիչ դեր ուներ ֆինանսական գործոնը. Վատցկե
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ Մխիթարյանի տրանսերի հարցում որոշիչ դեր է ունեցել ոչ թե մարզական, այլ ֆինանսական գործոնը:
«Տրամաբանական է՝ մարզիչը դժգոհ է: Մարզչի համար գոյություն ունի միայն մարզական գործոնը: Իսկ գործում կարևոր են նաև ֆինանսական և մարտավարական գործոնները, որոնք այս պարագայում գերակշռում էին և ավելի կարևոր էին»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Die Welt am Sonntag-ը:
Ավելի վաղ Վատցկեն ասել էր. ««Մանչեսթեր Յունայթեդը» շատ լուրջ առաջարկ էր արել: Եթե մենք մերժեինք այն, ապա Մխիթարյանը 2017-ին անվճար կհեռանար»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականին Դոնեցկի «Շախտյորից»: Գերմանական ակումբի կազմում Մխիթարյանը մասնակցել է 140 խաղի, խփել 41 գոլ, դարձել 49 գոլային փոխանցման հեղինակ: