Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի դիպուկահարների դաշտային մարզումները
Սկսվել են ՌԴ հարավային ռազմական շրջանի ռուսական բազայի դիպուկահարների դաշտային նախապատրաստական աշխատանքները, որը անցկացվում է Հայաստանի բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում:
Հիմնական կարևորությունը տրվելու է զինծառայողների ուսուցմանը, տակտիկական և կրակային պատրաստությանը` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները:
Մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ: