Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Մամուլ

«ՀԺ». Իրանը եռապատկում է գազի արտահանումը ՀՀ. դա կարող է բերել էլէներգիայի էժանացման

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել իրանական գազի` դեպի Կովկաս արտահանման եռապատկման վերաբերյալ: Ստացվում է, եթե այժմ Հայաստանն Իրանից «գազ հոսանքի դիմաց» բարտերային սխեմայով շուրջ 400 մլն խորանարդ մետր «կապույտ վառելիք» է ներկրում, դրա դիմաց 1/3-ի հարաբերակցությամբ Իրան արտահանում էլեկտրաէներգիա, ապա այժմ այդ ծավալները հնարավոր է եռապատկվեն: Ինչպե՞ս, եթե հայրենի իշխանությունները ոլորտում առկա խնդիրներով պայմանավորված, նշում են, որ երկիրն էժան էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների կարիք ունի:

Իրանական կողմի հայտարարությունը բավական հետաքրքիր է և հավանական է, որ հեռուն գնացող տարածաշրջանային ծրագրի մի մասն է:

Իրանական գազի` դեպի Հայաստան արտահանման ծավալների եռապատկման կամ բազմապատկման մասին խոսակցություններն ու քննարկումները նոր չեն: Ժամանակին, երբ ճապոնական վարկով կառուցվեց Երևանի ՋԷԿ-ը, խոսվում էր երկրորդ նման հզորության շինարարության մասին, քանի որ հենց այդ կայաններում արտադրված էլեկտրաէներգիան է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով մատակարարվում Իրան:

Այդ ծրագիրը ժամանակավորապես դրվեց մի կողմ, երբ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ: Սակայն երբ վեցնյակի ու Իրանի միջև կնքվեց միջուկային պատմական համաձայնագիրը, Թեհրանը, չնայած հայստանյան շատ պաշտոնյաների և փորձագետների երկաթուղային ախորժակին, ցույց տվեց, թե որ միջպետական ծրագիրն է իր համար առաջնահերթ: Կայացան հայ-իրանական բարձրաստիճան պաշտոնական փոխայցելություններ, ու որոշում կայացվեց սկսել Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: 275 կմ երկարության` 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարժենա ավելի քան 107 միլիոն եվրո: Ամբողջ աշխատանքները պետք է իրականացնի իրանական կողմը:

Եթե այս ամենին հավելենք վերջին մեկ տարում տեղի ունեցած երկու հիշարժան իրադարձությունները, դրանք են` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուաստան էլեկտաէներգետիկ հյուսիս-հարավ ուղղության ձևավորումը և Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող կայաններին սեփական «բարիքը» հարևան երկրներ արտահանելու իրավունք վերապահելը, ապա բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում:

Այս ամենի ֆոնին բնական է, բայց միեւնույն ժամանակ մի քիչ տարօրինակ, որ արդեն իսկ որոշ փորձագետներ, դրական գնահատելով գազի ծավալների եռապատկման գործարքը, հարց են հնչեցնում, թե ինչպես պետք է Հայաստանը «փակվի» դրա դիմաց: Այլ կերպ ասած, որտեղի՞ց Հայաստանին այդքան էլեկտրաէներգիա:

Բնական է, որ եթե Երևան ՋԷԿ-ի նմանակը չի կառուցվելու կամ այդ գործարքը հետաձգվում է, իսկ Իրանի հետ գազի ծավալների եռապատկման նախատեսվում է անցնել 2018 թ.-ից, ապա հայրենի իշխանությունները պետք է փնտրեն էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ: Իրանցիները, որքան էլ Արևելքի նիստուկացին բնորոշ չասեն «չէ» ու ժպտալով հույսեր տան, ձրի գազ մատակարարող չեն: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, այս պարագայում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ կարող են հանդիսանալ Վրաստանը, կամ որ ավելի հավանական է՝ Գազպրոմին պատկանող Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, որն այժմ աշխատում է իր հզորության 1/3-ի ծավալով:

Վերջինիս աշխատանքը պահեստային տարբերակ է, բայց մեծ «գլխացավանք» է Հայաստանի էներգահամակարգի համար, քանի որ այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան բավականին թանկ է: Դրա համար այն գործի է դրվում հիմնականում անելանելի պայմաններում, երբ ասենք Մեծամորի ատոմակայանը կանգնեցվում է պլանային վերազինման:

«Ուստի, եթե հաշվի առնենք նման ընկերություններին արտահանման թույլտվություն տալու կառավարության քայլը, ինչպես նաև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ ուղղության գործարկման համար իրականացվող գործողությունները, ապա այս սխեման կարող է աշխատել: Այսինքն՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պոտենցիալ հնարավորություն ունի դառնալու Հայաստան-Իրան «գազ հոսանքի դիմաց» գործարքի մաս: Այսպես նաև անուղղակիորեն կկատարվի Գազպրոմի հանդեպ պետության պատրավորությունն առ այն, որ 5-րդ էներգաբլոկից պետք է ամեն տարի որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա առնել», – ասաց Արտակ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով, սա կարող է բերել նաև էլեկտրաէներգիայի շուկայում գազի գների որոշակի մրցակցային դրսևորումների և հնարավոր է նաև գների անկման: «Այժմ այստեղ գերիշխում է ռուսական գազը, իսկ եթե իրանական գազի ծավալն այժմյան շուրջ 400 մլն խորանարդից աճի մինչև 1,2 մլն խորանարդի, ապա այն կարող է վերածվել մրցակցային գործոնի», – ասաց տնտեսագետը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում