«Ժողովուրդ». Հռոմի Պապի այցից առաջ խիստ հրահանգ էր տրվել
«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է.
Ինչպես գիտենք՝ 2016 թվականի հունիս 24-ից 26-ը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը այցելել էր Հայաստան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինիս այցին ընդառաջ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հատուկ հրահանգ է տրվել ամեն ինչ անել, որպեսզի «Հիմնադիր խորհրդարանի» անդամները որևէ կերպ պաստառներով բողոքի ակցիաներ չիրականացնեն: Իսկ եթե ոստիկանները չկարողանան կանխել ակցիաները, ապա դա կդիտվի իբրև թերացում` այդտեղից բխող հետևանքներով: Հենց այս հրահանգն է եղել պատճառը, որ անգամ «Հիմնադիր խորհրդարանի» և, առհասարակ, ցանկացած պաստառով քաղաքացու քայլերն իրավապահների կողմից կանխվեցին` բերման ենթարկելով ոստիկանություն և որոշ ժամանակ անց ազատ արձակելով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում