«ՉԻ». Մասնագետը հորդորում է՝ հավ գնելիս զգույշ եղեք
«Չորրորդ իշխանությունը» գրում է.
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի փոխնախագահ, որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը՝ անդրադառնալով տեղական հավի արտադրությանը՝ նշել է, որ հավի արտադրության շուկայում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։ Ըստ բանախոսի՝ բացթողումներ կան հավի, հավի կերի որակների, մակնշումների և հավի արտադրության մեջ ստուգումների իրականացման գործընթացներում։
Միլետա Արիստակեսյանի խոսքով՝ ստուգող մարմինների մուտքը խոչընդոտելու համար արտադրող ընկերությունները գրեթե չեն տուգանվել։ Երեկ մատնանշված խնդիրների մասին պարզաբանում ստանալու համար «ՉԻ» լրագրողը դիմել է Սննդի անվտանգության պետական ծառայության։ ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը ի պատասխան մեր հարցերի, նշել է, որ սննդի շուկայում ամենօրյա վերահսկողություն է իրականացվում։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում: