«ՀԺ». Գյումրիի ընդդիմադիրները քաղաքական դաշինք կկազմեն
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ժառանգություն» կուսակցությունը քննարկում է Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին «Գալա» հ/ը հիմնած «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հարցը:
Այս լուրը թերթի հետ զրույցում հաստատել է «Գալա»-ի ղեկավար Վահան Խաչատրյանը:
«Այո, իմ կողմից նման առաջարկություն եղել է և՛ «Ժառանգությանը», և՛ ՀԱԿ-ին: Այլ կուսակցությունների էլ ենք առաջարկել, բայց դեռ չեմ ուզում մանրամասնել»,- թերթի հետ զրույցում ասել է Վահան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ճիշտ աշխատանք տանելու դեպքում իրենք կարող են հատկապես Գյումրիում հաղթել, քանի որ այդ քաղաքում ընտրողների գերակշիռ մասն ընդդիմադիր է: Խաչատրյանը, սակայն, չի ասել, թե դաշինքի դեպքում ով է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: