Մեսսին փոշմանել է. նա Արգենտինայի հավաքականից չի հեռանա. La Nacion
Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ծրագրում է շարունակել խաղալ իր երկրի ազգային ընտրանում: Այդ մասին հայտնում է La Nacion պարբերականը` վկայակոչելով հավաքականում Մեսսիի խաղընկերոջը:
Պարբերականի տեղեկություններով` Մեսսին սպորտից չի հեռացել, ընդամենն ընդմիջում է վերցրել և ազգային հավաքական կվերադառնա արդեն նոյեմբերին: Այդպիսով` ֆուտբոլիստը բաց կթողնի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներն ընդդեմ Ուորգվայի և Վենեսուելայի, բայց կմասնակցի անմիջապես Մունդիալին:
Մեսսին Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարեց այն բանից հետո, երբ Արգենտինան Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտվեց: Ընդ որում` ֆուտբոլիստը հայտարարել էր, որ իր հեռանալը հավաքականից բոլորի համար լավ կլինի:
Ազգային հավաքականի կազմում 29-ամյա ֆուտբոլիստը խաղացել է 2005 թվականից: Անցկացրել է 112 խաղ, որոնցում խփել է 55 գոլ. այդ ցուցանիշը ռեկորդային է: