«Մանչեսթերը» 8 մլն եվրո կվճարի Մխիթարյանին` տեղափոխության համար. Bild
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պայմանագիր կնքելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի 8 մլն եվրո: Այդ մասին տեղեկացնում է գերմանական հեղինակավոր Bild պարբերականը:
Բացի դրանից, 27-ամյա Ֆուտբոլիստը մանչեսթերյան թիմում կստանա 12 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Դորտմունդյան ակումբն արդեն պաշտոնապես հայտարարել է Մխիթարյանի տեղափոխվելու մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավքականի ավագը «Բորուսիա» է տեղափոխվել 2013 թվականին Դոնեցկի «Շախտյորից»: Գերմանական ակումբի կազմում Մխիթարյանը մասնակցել է 140 խաղի, խփել 41 գոլ, դարձել 49 գոլային փոխանցման հեղինակ: